ԱՄՆ-ը երկրներին հորդորում է նոյեմբերի սկզբից դադարեցնել իրանական նավթի ներմուծումը

Նավթահանք Իրանում, արխիվ

Միացյալ Նահանգները հորդորում է Իրանի հետ գործարք ունեցող երկրներին նոյեմբերի սկզբից դադարեցնել իրանական նավթի ներմուծումը: Ամերիկացի անանուն բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերի 4-ը և մինչ այդ պատժամիջոցներ չի կիրառի:

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Միացյալ Նահանգները խզեց Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը և տեղեկացրեց, որ առևտրային պատժամիջոցներ է կիրառելու Իրանի և այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես գործունեություն կծավալեն Իրանի հետ: