Եթովպիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել

Բազմամարդ հանրահավաք Ադիս Աբեբայում

Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 132-ը վիրավորվել են այսօր Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ընթացքում:

Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում, որի մասնակիցները իրենց աջակցություն էին հայտնում ապրիլին երկրի վարչապետի պաշտոնը ստանձնած Աբի Ահմեդի բարեփոխումներին:

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, անհայտ անձը նռնակ էր նետել բեմի ուղղությամբ, որտեղ այդ պահին ելույթ էր ունենում Եթովպիայի վարչապետը:

Կառավարության ղեկավարը, սակայն, չի տուժել: