ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Մահվան հանգամանքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Հովհաննիսյանը խոստանում է մանրամասները ներկայացնել պաշտոնական հաղորդագրության տեսքով: