Էստոնիայի իշխանությունները այսօր հայտնել են, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության «Տուպոլև 157-Մ» օդանավը խախտել է Էստոնիայի օդային տարածքը: Նշվում է, որ այս տարվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է, մի շարք նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև անցյալում՝ 2016 և 2017 թվականներին:
ՆԱՏՕ-ի անդամ երկիր Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական օդանավը թռիչքի պլան չի ներկայացրել, հունիսի 20-ին, կեսօրի սահմաններում հատել է երկրի օդային սահմանը, կապի մեջ չի մտել օդագնացային ծառայությունների հետ և մոտավորապես մեկ րոպե մնացել է Էստոնիայի օդային տարածքում
Միաջադեպի կապակցությամբ Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: