Էրդողան․ «Առաջիկա ընտրությունները պետք է դաս լինեն Արևմուտքի համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեէփ Էրդողանը քարոզարշավի ժամանակ, հունիս, 2018թ․

Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելիք արտահերթ համապետական ընտրություններից մեկ շաբաթ առաջ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, թե դրանց արդյունքները դաս կհանդիսանան արևմտյան պետությունների համար:

«Արևմուտքը սպասում է հունիսի 24-ին: Ի՞նչ ակնկալիքներ ունեն այնտեղ. նրանք սպասում են Էրդողանի տապալմանը: Արդյո՞ք մենք պատրաստ ենք Արևմուտքին մի լավ դաս մատուցել», - դիմելով Ստամբուլում կազմակերպված նախընտրական հանրահավաքի մասնակիցներին՝ կիրակի օրը հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

«Հուսով եմ, որ առաջիկա վեց օրերին ամեն ինչ բարեհաջող կընթանա, և «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ նախագահական կառավարման նոր համակարգը ուժի մեջ կմտնի», - ասում էր Էրդողանը: