Ռուսաստանը պետք է մասնակցի G7-ի հանդիպմանը. Թրամփ

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ներկա գտնվի «Մեծ յոթնյակի» հանդիպմանը: Սպիտակ տան ղեկավարն այդ մասին ասել է Կանադա մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է աշխարհի հզորագույն տնտեսություններն ունեցող յոթ երկրների առաջնորդների հանդիպմանը: