Հայաստանի ՊՆ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հունիսի 6-8-ը Ռուսաստանում կայանալիք զինված ուժերի կիրառման պլանավորման և օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: