Գերմանիայի և Թուրքիայի ներկայացուցիչները վաղը քննարկելու են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը

Գերմանիայի և Թուրքիայի դրոշները, արխիվ

Գերմանիան և Թուրքիան վաղը քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն` նպատակ ունենալով քննարկել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը: Այսօր նման հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ վաղը Անկարայում կայանալիք բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ումիթ Յալչինը և Գերմանիայի արտգործնախարարության պետքարտուղար Անդրեաս Միխաելիսը:

«Դիվանագիտական խորհրդակցությունների ընթացքում քննարկման առարկա են դառնալու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի մաս կազմող մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ», - նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: