Լուկաշենկոյին մտահոգում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության սրումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում «Մինսկյան երկխոսություն» համաժողովում, 24-ը մայիսի, 2018թ․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության սրման կապակցությամբ:

«Պատժամիջոցների, առևտրային պատերազմների և տեղեկատվական պատերազմների շարունակումը վտանգավոր է, դրա վերջը չենք տեսնում, դա դարձել է առօրյա երևույթ, իրավիճակը լարվում է Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի միջև, հիմա էլ Չինաստանին են ներքաշում», - այսօր ասել է Լուկաշոնկոն «Մինսկյան երկխոսություն» համաժողովում: