Ամերիկան իր ընկերություններից պահանջում է դադարեցնել բիզնեսը ԳԱԶ-ի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելում է ԳԱԶ ավտոգործարան, Նիժնի Նովգորոդ, 6-ը դեկտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգները երեկ ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին՝ դադարեցնելու բիզնեսը ավտոմեքենա արտադրող ռուսական ԳԱԶ ընկերության հետ, դրա սեփականատեր Օլեգ Դերիպասկայի նկատմամբ կիրառված վերջին պատժամիջոցների ֆոնին:

Անցյալ ամիս ԱՄՆ-ը Դերիպասկայի և այլ ռուս օլիգարխների նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց՝ ի պատասխան ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության: