ՀՀ ՊՆ պատվիրակությունը Աստանայում կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյան, արխիվ

Մայիսի 23-25-ը անցկացվող «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի 5-րդ միջազգային ցուցահանդեսին նպատակով Աստանա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: