Բոբ Դիլանի կիթառը վաճառվել է $490,000 դոլարով

Բոբ Դիլան, արխիվ

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Բոբ Դիլանի 1965թ. արտադրության «Fender Telecaster» էլեկտրական կիթառը, որը նվագել են նաև Էրիք Քլեփթոնն ու Ջորջ Հարիսոնը, Նյու Յորքի Ջուլիենսի աճուրդում վաճառվել է 490,000 ԱՄՆ դոլարով։

Սա Դիլանի առաջին թանկարժեք կիթառը չէ՝ նրա մեկ այլ կիթառ՝ «Stratocaster»֊ը, որով երաժիշտը նվագել է 1965 թվականի Նյուփորթի Ֆոլկ֊երաժշտության փառատոնում, 2013 թվականին վաճառվել է 965,000 դոլարով։