Անցած մեկ շաբաթում շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը պահպանվել է․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մայիսի 13-19-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ)», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: