«Եհովայի վկաները» ահազանգում են Օրենբուրգում «զանգվածային խուզարկությունների» մասին

Ռուսաստանցի ոստիկան, արխիվ

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ ռուսաստանցի իրավապահները «զանգվածային խուզարկություններ» են կատարում Օրենբուրգում կազմակերպության անդամների տներում:

Նյու Յորքում «Եհովայի վկաների» համաշխարհային շտաբի խոսնակը երեկ հայտարարել է, որ իրավապահ մարմինների շուրջ 150 աշխատակիցներ ավելի քան երկու տասնյակ մարդու տուն են խուզարկել։