Արգենտինացի նկարիչ Սան Սպիգան Մոսկվայում շենքերից մեկը զարդարելու է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հսկայական դիմանկարով: Այդ արտ-ծրագրի վերնագիրն է «Երեխաներ՝ առա՛ջ»:
Նկարիչն ասել է, որ ինքն այդ ծրագրով ցանկանում է իր սերն ու հարգաքն արտահատել «Դիեգո Մարադոնայի և աշխարհի բոլոր քաղաքների փողոցներում ֆուտբոլ խաղացող տղաների և աղջիկների հանդեպ»:
Նա ասել է, որ առաջին քաղաքը, որտեղ կցանկանա ներկայացնել արտ-ծրագիրը՝ պետք է լինի աշխարհի առաջնությունը կազմակերպող Մոսկվան:
Նկարիչն ասել է, որ կա ծրագրի իրականացման երկու տարբերակ՝ դիմել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի օգնությանը, կամ համաձայնություն ձեռք բերել Մոսկվայի շրջաններից մեկի տեղական իշխանության հետ: Ինքը նկարիչը նախընտրելի է համարում այդ երկրորդ տարբերակը:
«Ես կուզենամ, որ դա լինի մի սովորական շենք, այլ ոչ թե Կարմիր հրապարակը, թեպետ այնտեղ Մարադոնայի նկարը կուրախացներ զբոսաշրջիկներին»,- ասել է Սպիգան:
ՏԱՍՍ լրատվական գործակալությհան փոխանցմամբ, Մարադոնային նվիրված Սպիգայի հսկայական նկարները կարելի է տեսնել Բեռլինում, Լոնդոնում, Նեապոլում և այլ քաղաքներում:
«Իմ երազանքն է տեսնել Մարադոնային՝ հենված իր նկարով շենքի պատին, հուսամ, երազանքս կիրականացվի Մոսկվայում»,- ասել է արգենտինացի նկարիչ Սան Սպիգան: