Տեր-Պետրոսյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Երևանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին: