Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց Արևմուտքի նկատմամբ հակընդդեմ պատժամիջոցների օրինագիծը

ՌԴ Պետդումայի նիստ, արխիվ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել Արևմուտքի նկատմամբ հակընդդեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին:

Միաժամանակ, պատգամավորները փոփոխություններ են մտցրել Քրեական օրենսգրքում՝ մինչև չորս տարվա ազատազրկում սահմանելով այն անձանց նկատմամբ, որոնք կհետևեն Միացյալ Նահանգների սահմանած տնտեսական պատժամիջոցներին Ռուսաստանի տարածքում:

Օրենքի ուժ ստանալու համար այս նախագծերը պետք է ևս երկու անգամ դրվեն քվեարկության՝ Դումայում և Դաշնության խորհրդում, ապա վավերացվեն նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: