Փարիզում մեկնարկել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Օրակարգում են ղարաբաղյան խնդիրն ու հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումները», - Թվիթերում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով․ - «Ադրբեջանը հավատարիմ է ըստ էության բանակցություններին՝ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով»: