Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցել Իրանում եվրոպական ընկերությունների գործունեության հնարավոր շարունակման շուրջ

Դոնալդ Թրամփ, արխիվ

Եվրամիության առաջատար պետությունները համատեղ ջանքեր են գործադրելու Իրանում գործող եվրոպական ընկերությունների և բանկերի շահերը պաշտպանելու ուղղությամբ: Ուրբաթ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում այս թեման են քննարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ Տան ղեկավարը համաձայնել է Եվրամիության առաջատար պետությունների, նախևառաջ՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ քննարկել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո իրանական շուկա մուտք գործած եվրոպական ընկերությունների հետագա ճակատագիրը:

Այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց Իրանի հետ կնքված համաձայնագրից հարաժարվելու մասին, այդ երկրում գործող եվրոպական ընկերությունները կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում: