Նախագահը փոխվարչապետեր և նախարարներ է նշանակել

Արարատ Միրզոյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետեր և նախարարներ նշանակելու մասին: Ըստ այդ հրամանագրերի՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ:

Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ սփյուռքի նախարար: