Իրաքում գերեվարվել են «Իսլամական պետություն» խմբավորման հինգ ղեկավար անդամներ

Իրաքի զինված ուժերը «Իսլամական պետության» դեմ մարտերի ժամանակ, արխիվ

Իրաքի զինված ուժերը ԱՄՆ դաշնակից սիրիական ընդդիմադիր ստորաբաժանումների հետ համատեղ կարողացել են գերեվարել «Իսլամական պետություն» խմբավորման հինգ բարձրաստիճան ղեկավարների: Այդ մասին հաղորդել է Իրաքի պետական հեռուստատեսությունը:

Նույն աղբյուրի տեղեկություններով՝ «Իսլամական պետության» ղեկավարները գերեվարվել են մայիսի 10-ին իրականացված հատուկ գործողության ընթացքում:

«Սա ծանր հարված է «Իսլամական պետության» համար», - նշել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի խոսնակ գնդապետ Ռայան Դիլոնը:

Իրաքյան և ամերիկյան աղբյուրները, սակայն, հատուկ ընդգծում են, որ «Իսլամական պետություն» խմբավորման հիմնադիր Աբու Բաքր ալ-Բաղդադին ձերբակալվածների թվում չէ: