Նախագահի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Վլադիմիր Գասպարյանն ու Գեորգի Կուտոյանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, մայիսի 10-ին ստորագրած հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: