Իսրայելը նշանառության տակ է վերցրել Իրանի ԶՈւ օբյեկտները Սիրիայում

Իսրայելցի զինվորականները հրթիռների մոտ, արխիվ

Իսրայելի զինված ուժերը հայտարարում են, որ նշանառության տակ են վերցրել Սիրիայում Իրանի զինված ուժերի բազմաթիվ օբյեկտներ։

Պաշտոնական Երուսաղեմը այս քայլին է գնում Գոլանի բարձունքների վրա 20 հրթիռներով հարձակումից հետո, որը, ըստ Իսրայելի, պատվիրել էր Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը։