Կարեն Կարապետյանը նոր որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Նիկողոսյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից` իր դիմումի համաձայն, տեղեկացնում «Արմենպրես»֊ը:

Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Արմեն Գիչյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի (ղեկավար) պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Ստեփան Քարտաշյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից։