Սերբիայի նախագահը գալիք կիրակի այցելում է Թուրքիա

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 6-7-ը երկօրյա այցով Թուրքիա է այցելելու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նրս այցի ընթացքում տեղի է ունենալու Թուրքիա-Սերբիա համագործակցության խորհրդի բարձր մակարդակի առաջին նիստը:

Ըստ «Անադոլու» գործակալության՝ երկկողմ համագործակցությունը զարգացնելու հարցերից բացի քննարկվելու են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: