Բակո Սահակյանը ԼՂ ԱԺ խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ քննարկել է ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը: