Անցած գիշեր հայտնի է դարձել, որ հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության առանցքային անդամներից մեկը` ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը:
Reuters-ի տեղեկություններով՝ նախարարի հրաժարականի պատճառը Կարիբյան ավազանից Մեծ Բրիտանիա ներգաղթած մի շարք անձանց շուրջ ծագած սկանլան է եղել: Որոշ տեղեկությունների համաձայն, Ռադի ղեկավարած գերատեսչությունն անօրինական ներգաղթյալների ցանկում է ընդգրկել տասնյակ տարիներ օրինական հիմունքներով երկրում գտնվող անձանց, որոնք դարձել են արտաքսման ենթակա:
Գործակալության տեղեկություններով, Ռադը ոչ միտումնավոր կերպով, այդ տվյալները ներկայացրել է նաև բրիտանական խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի անդամներին: