Նախագահը իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, վարչությունների պետեր է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի երեկ ստորագրած կարգադրություններով՝ Կարինե Ավետիսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի տեղակալ, Նարե Դանիելյանը՝ նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ, Հովակիմ Հովակիմյանը՝ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը: