ԼՂ ՊՆ. ՊԲ զինծառայողը հակառակորդի կրակոցից թեթև վիրավորում է ստացել

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 17:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող Մարտուն Նվերի Խերունցը:

ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: