Մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում ապրիլի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 26-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

ԱԻՆ-ը փոխանցում է նաև, որ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: