Ոստիկանները Արցախի փողոցից բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանները բերման են ենթարկում Նիկոլ Փաշինյանին, Երևան, 22-ը ապրիլի, 2018թ.

Ոստիկանները րոպեներ առաջ Երևանի Արցախ փողոցից բերման ենթարկեցին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերը առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին՝ ուժայինների գործողություններից զայրացած ցուցարարներին զսպելու համար:

Կան նաև այլ բերման ենթարկված քաղաքացիներ:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ավելի ուշ կհստակեցնեն Փաշինյանի կարգավիճակը: