Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ. Tert.am

Արմեն Սարգսյան և Սերժ Սարգսյան, արխիվ

Tert.am-ի տեղեկություններով` նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո հանդիպում է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, այսօր նախագահը ժամանեց Հանրապետության հրապարակ՝ ցուցարարների մոտ, և շուրջ քառորդ ժամ զրուցեց ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: