«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է

«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է անօրինական հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Ավետիք Իշխանյանը։