ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կմասնակցի ԱՊՀ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 20-ին Կազանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստի:

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: