Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը պնդում է, որ հիվանդանոցից դուրս գալուց հարձակման է ենթարկվել

Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը պնդում է, որ հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի ակտիվ մասնակցի Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ քիչ առաջ 10 հոգի հարձակվել է իր վրա, երբ դուրս է եկել Մասիվի հիվանդանոցից: Նրա խոսքով, իր վրա հարձակված երիտասարդներին տարեց մի մարդ է ուղեկցել: