«Մոլդովայի եվրաինտեգրումն անշրջելի է»

Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, արխիվ, Կիև, 12 ապրիլի, 2018թ.

Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ Եվրամիության հետ ինտեգրման ծրագիրն անշրջելի է: Այդ մասին նա ասել է Մոլդովայում Եվրամիության դեսպան Պիտեր Միխալկոյի և Եվրամիության ընդարձակման ու հարևանության հարցերով վարչության ներկայացուցիչ Լոուրենս Մերեդիթի հետ հանդիպման ընթացքում:

Վարչապետը միաժամանակ ասել է, որ Մոլդովային անհրաժեշտ է Եվրամիության աջակցությունը:

«Մակրոտնտեսական օգնությունը և բյուջեին նպաստելու ծրագրերը խիստ կարևոր են մեր երկրի համար»,- ասել է Պավել Ֆիլիպը:

2009 թվականից ի վեր Մոլդովան ղեկավարում է եվրոպամետ կուսակցությունների դաշինքը: Այդ ընթացքում երկիրը պարբերակար հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ:

2016 թվականին նախագահ է ընտրվել ռուսամետ Իգոր Դոդոնն, ով քննադատում է Մոլդովայի եվրոպամետ ձգտումները: