9 քաղաքացի այսօր բերման է ենթարկվել Ոստիկանության Քանաքեռի բաժին

9 քաղաքացի այսօր բերման է ենթարկվել Ոստիկանության Քանաքեռի բաժին, նրանց թվում է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի որդին` Վահագն Գևորգյանը:

Նրանք բաժին են տեղափոխվել մոտավորապես 12:30-ի սահմաններում:

Վահագն Գևորգյանը Ֆեյսբուքով «Ազատության»-ը տեղեկացրեց, որ ոստիկանները բերման ենթարկելու հիմքեր չեն ներկայացրել։