Սիրիայի բանակը վերջնագիր է ներկայացրել «Իսլամական պետությանը»

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանը, 2015թ․

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիայի զինված ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժմանը ներկայացրել են Դամասկոսի հարավային արվարձանից 48 ժամում հեռանալու վերջնագիր:

Ինչպես հայտնել է «Ալ-Վաթան» պարբերականը, բանակը հայտարարել է, որ վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում կձեռնարկվի ռազմական գործողություն, որի նպատակը կլինի այդ շրջանի նկատմամբ հսկողության վերականգնումը:

«Իսլամական պետության» զինյալները 2015 թվականից են գտնվում Դամասկոսի հարավային արվարձաններում: Այս տարվա մարտի 21-ին ահաբեկիչների գրողը ետ մղելու ընթացքում զոհվել է Սիրիայի բանակի 36 զինծառայող: