Ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն

Ոստիկանությունը Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկում ցուցարարի, 18-ը ապրիլի, 2018թ.

Այսօր ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 66 քաղաքացի։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Հարցին, թե բերման ենթարկվածների թվում անչափահասներ կա՞ն, վարչությունից պատասխանեցին, որ «հավելյալ ինֆորմացիա կտրամադրեն մոտ մեկ ժամից»։