ԵՄ֊ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի իշխող վարչակազմի դեմ

Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին ու Իրանին իրենց ազդեցությունն օգտագործել Սիրիայում քիմիական զենքի հետագա կիրառման դեպքերը կանխելու համար։

Կառույցի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի՝ այսօր տարածած հայտարարության մեջ միաժամանակ նշվում է, որ Բրյուսելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի իշխող վարչակազմի դեմ: