Հայաստանի բոլոր ճանապարհները անցանելի են, Լարսը բաց է

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: