Մովսես Հակոբյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-14-ը կմասնակցի Աստանայում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: