Արամ Ղարիբյանն ազատվել է ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է հրամանագիր Արամ Ղարիբյանին Հայաuտանի Հանրա­պետության նախա­գահի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։