Կանադայում հոկեյի թիմի ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

Կանադայում հոկեյի Humboldt Broncos պատանեկան թիմի ավտոբուսը երեկ ուշ երեկոյան բախվել է կցասայլով բեռնատարին: Վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան:

Պատանի հոկեյիստները մեկնում էին խաղի: Վթարը տեղի է ունեցել Կանադայի արևմուտքում: