Ադրբեջանի նախագահը ընդունել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարին

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր Իլհամ Ալիևը ընդունել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյին:

Նա Բաքու է ժամանել՝ մասնակցելու Չմիացած երկրների շարժման նախարարական համաժողովին:

Ավելի վաղ Ճապոնիայի լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը Փհենյանից մեկնել է Պեկին, այնտեղից ուղևորվելու է Ադրբեջան, այնուհետև՝ Մոսկվա: