Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Բելառուս

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը՝ ապրիլի 6-ին կմեկնի Բելառուս։

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Նալբանդյանը Մինսկում կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: