Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սուրբ Պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 1-ին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սուրբ Պատարագին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։