Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Պանայոտիս Կամմենոսն արտերկրի առաջին պաշտպանության նախարարն է, որ այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։