Սերբիայի խորհրդարանը տարահանվել էր. զինված անձը սպառնում էր շենքի մոտ պայթեցնել ինքն իրեն

Սերբիայի խորհրդարանի շենքը

Սերբիայի անվտանգության ուժերը երեկ Բելգրադում տարհանել են երկրի խորհրդարանի պատգամավորներին և աշխատակիցներին այն բանից հետո, երբ զինված տղամարդը սպառնացել է շենքի մոտ պայթեցնել իրեն:

Ըստ մամուլի հրապարակումների, մեկ ժամ շարունակված բանակցություններից հետո նա հանձնվել է ոստիկանությանը:

Տղամարդը, ում անունը չի նշվում, տեղափոխվել է հիվանդանոց՝ հոգեկան վիճակը ստուգելու նպատակով:

Տեղական մամուլը գրել է, որ նա Սերբիայի բանակի նախկին զինծառայող է, ով ցանկացել է ուշադրություն հրավիրել իրեն վերաբերող իրավական խնդիրների վրա: