Սև ծովում վրաց-թուրքական զորավարժություններ կանցկացվեն

Թուրքական երկու ռազմանավ մտել է Բաթումիի նավահանգիստ:

Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ նրանք մասնակցելու են Սև ծովում անցկացվելիք «Ծովային աստղ- 2018» կոչված զորավարժությանը:

Ռազմածովային համատեղ զորավարժությունը մեկնարկելու է ապրիլի 2-ին:

Զորավարժությունը ուղղված է պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը, հաղորդում է «Գրուզիա օնլայն» կայքէջը: